Մենակությունը չի, որ ահավոր ա, ահավորը մենակացումն ա՝ համառ ու անխուսափելի մենակացումը։
Ահավոր ա, երբ հեռախոսիդ մեջ պահված համարները կամաց-կամաց դուրս են գալիս ռադիոծածկույթից, երբ քաղաքում գնալով ավելանում են էն հասցեները, որտեղ էլ քեզ չեն սպասում։
Հիմա շատ հազվադեպ ես կոնյակի հետ երկրորդ բաժակը հանում պահարանից։ Հիմա կոնյակ էլ համարյա չես խմում, վիսկի ես խմում՝ սառույցով. վիսկին կարելի ա մենակ խմել։
Հենրիկ Պիպոյան